Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այն լուրին, որի համաձայն՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միավորվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ: Ռեժիսորը գրել է.
«Մեզ ինչի՞ն է պետք արվեստ:
Մեզ ինչի՞ն է պետք թատրոն:
Մեզ ինչի՞ն է պետք օպերա և բալետ:
Մեզ ինչի՞ն է պետք ֆիլհարմոնիան:
Եվ, առհասարակ, ի՞նչ կարիք կա արարող մարդ ձևավորել:
Ո՞ր վաղը նա մեզ դեմ գնա, ո՞ր նա մտածելու և արարելու ունակություն ունենա:
Ամեն ինչ ճիշտ է: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի:
Մենք ինստիտուտը խմբակ ենք դարձնում, իսկ մայրաքաղաքի կենտրոնում Թատերականի փոխարեն հերթական երկնաքերը կլինի ...
Եվ ընդամենը մեկ բառ՝ Մշակույթ, որից մեր սիրտը խառնում է:
Ստորագրություն ՝ Հայաստանի կառավարություն»:
Դիտեք նաև՝