Ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավար, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որում ծննդյան օրվա առթիվ շնորհավորում է իր գործընկերոջը` Միխայիլ Գալուստյանին՝ կատարելով Ֆիլիպ Կիրկորովի երգը:
Մարտիրոսյանն իրենց խումբն անվանել է «Армянушки интернешнл»։ «Ծննդյան օրեր, կորպորատիվ միջոցառումներ, հարսանիքներ»,- հավելել է հայազգի շոումենը:
Տեսանյութում նաև լսվում է, թե ինչպես է Կիրկորովն ասում, որ իրենց յուրօրինակ տրիոն պատմություն կմտնի։
«Մենք Հայաստանի անունից գնալու ենք Եվրատեսիլ, և վերջապես Հայաստանը կհաղթի այդ մրցույթում»,- կատակում է Կիրկորովը։
Տեսանյութը դիտեք այս հղումով։