▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք գյուղամեջում չենք. վիճաբանություն Աժ-ում

A1plus.am-ը գրում է.

ՀՀ 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագծի քննարկման ավարտին ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն անդրադարձավ բոլոր ելույթներին:

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը՝ նա նշեց, որ աղքատությունն ու հարստությունը հարաբերական հասկացողություններ են. «Գիտությունն էլ մշտապես ենթակա է փոփոխության, ոչ միայն էնշտեյնի տեսությունը: Այս տեսությունը խարսխված է նաեւ տարբերությունների տեսության վրա: Աղքատության զեկույցը, երբ հրապարակում ենք, այն կազմվում է տարբեր մեթոդաբանություններով: Երբ ասում ենք ոչ ըստ եկամուտի, այլ սպառման ագրեգատի ենք չափել, դա շատերը չեն կարողանում լավ ընկալել: Միգուցե լավ չենք բացատրում, թեեւ փորձում ենք տարբեր եղանակներով բացատրել»:

Նա առավել ծավալուն անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթին. «Դուք մի քանի օր առաջ բյուջեի նախագծի քննարկմանը, նույն կերպ մատ տնկելով, ԱՎԾ պետին ասացիք, որ աշխատավարձի մեջ չպետք է մտցնել կուտակայինի գումարը: Իմ բացատրությունները չընդունեցիք ու դիմեցի Աշխատանքի միջազգային կազմակերպություն: Մենք ձեր առաջարկը չենք ընդունել, քանի որ կառավարության տրամադրած հինգ տոկոսը ընդամենը սուբսիդիա է ու այն չի կարող տեղավորվել աշխատավարձի մեջ: Հարգանք մատուցելով ձեզ՝ ուղարկել եմ կազմակերպության պատասխանը ձեզ»:

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին