Նկատել եք՞, որ մեր այսօրվա քաղաքական դաշտում լիքը խնդալու բան կա.
«Քֆրտիր իշխանությանը, դարձիր ընդդիմություն» և «Քֆրտիր ընդդիմությանը՝ դու իշխանություն ես»: Հա ժողովուրդ մեր «քաղաքական վեհ գործիչները» միակ գործառույթը սա է: Իսկ այն ինչով պիտի զբաղվեն, ոչ ընդդիմությունն է զբաղվում, ոչ իշխանությունը:
Նայեք ասեմ.
Ընդդիմադիր որ կուսակցության, գործչի, «քաղաքագետի», «աստղագետի», «Հ/Կ» հավաքները, հանրահավաքներն ու ասուլիսները լսում ես սկսվում է. «Իշխանությունը վատն է սաղ սխալ է անում, իշխանություն հեռացիր, իշխանություն դու Բադասխան ես տալու» և վերջանում. «Այ որ մեզ ընտրես ամեն ինչ լավ է լինելու».... Դա ո՞նց էլի, դա դուք համարո՞ւմ եք ձեր քաղաքական ուղենշի կարևոր գերխնդիրը:
Իշխանական կուսակցույթունը, որ լսում ես, իրենք ճիշտ են, լավն են, ընդդիմությունը նախանձ է: Սա էլ իշխանության ուղեծիրնա՞, ինքն էլ ախր մի բերան չի ասում «ժողովուրդի համար պիտի անենք», այլ ասում են. «մենք մեր ճիշտ ճանապարհով ենք գնում» ու վերջում չեն մոռանում ասել. «Ժողովուրդն է մեզ ընտրել»:
Հասկանում եք ժող՞ մենք՝ հասարակությունս, գտնվում ենք երկու չմեծացած երեխեքի՝ իշխանության ու ընդդիմության արանքում ու լսում եք, թե ոնց է մեկը մյուսին քըխ ասում:
Մնաց էլ է մենակ կարանանք նենց անենք, որ մեզ խաղալիքի տեղ չդնեն ու մեզնով խաղան: Չնայած ոնց որ թե տենց էլ կա:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ