▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք երբեք միմյանց դեմ չենք խաղում...». Ո՞վ է Լևոն Արոնյանի գեղեցկուհի կինը

 

Past.am-ը գրում է. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը արդեն բավական երկար ժամանակ է, ինչ լքել է ամուրիների շարքերը: Նրա ընտրյալը ֆիլիպինուհի Արիաննա Կաոիլին է:
Past.am-ը ներկայացնում է որոշ մանրամասներ նրանց կյանքից:
 
 
ֆիլիպինուհի Արիաննա Կաոիլին (ծնվել է 1986-ին Մանիլայում, հայրը ֆիլիպինցի է, մայրը` հոլանդացու եւ իռլանդացու արմատներ ունի: Կաոլինին միջազգային վարպետ է, ներկայացնում է Ավստրալիայի շախմատային ֆեդերացիան, ուսումը ստացել է Ավստրալիայում): Լեւոնն ու Արիաննան արդեն երկար ժամանակ միասին են ապրում: Նրանք առաջին անգամ հանդիպել են 1996-ին մրցումների ժամանակ, իսկ ընկերացել են 2006-ին:
«Առաջին անգամ ծանոթացել ենք 1996-ին աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ, բայց ընկերացանք 2006-ին: Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկեր միջազգային վարպետ Ալեքս Վոհլը Բեռլինում: Ալեքսը գիտի ինձ վեց տարեկանից, իսկ Լեւոնին` պատանեկան տարիքից»: Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Արիաննա Կաոիլին:
Զույգը հայկական ռեստորանում
Լեւոն Արոնյանն իր սիրելիի` ֆիլիպինուհի Արիանայի հետ
Մասնագիտությամբ քաղաքագետ Արիանան շատ է հետաքրքրվում Հայաստանի պատմությամբ:
«Ես սիրում եմ Հայաստանը: Ինձ շատ  են հետաքրքրում Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը: Եթե ես սիրահարված չլինեի հայկական մշակույթին, ապա իմ թեզը ձեր երկրի մասին չէի գրի»: Նշել է Արիանան:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին