Քիմ Քարդաշյանը շարունակում է Հայաստանից լուսանկարներ հրապարակել:
«Դեռ չեմ կարողանում ուշքի գալ, թե որքան հրաշալի էր Հայաստանը: Շնորհակալ եմ, նախագահ Սարգսյան, մեզ ընդունելու համար»,-Արմեն Սարգսյանի հետ համատեղ լուսանկարին կից գրել է հայուհին:
Քիմ Քարդաշյանը Ծիծեռնակաբերդում արված լուսանկարներ էլ է հրապարակել և գրել.
«Հայոց ցեղասպանության թանգարան այցելությունը շատ զգացմունքային էր: Չեմ կարողանում հավատալ, որ տեսնելով զոհերի նկարները և նրանց մասին գրվածքները՝ մարդիկ մինչ օրս փորձում են ժխտել, որ այն տեղի է ունեցել: Մենք երբեք չենք մոռանա, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել»: