Արցախի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան: Նախկին բարձրաստիճան զինվորականը վերջին շրջանում գտնվում էր Մոսկվայում:
«Հայ ժողովուրդը նրան որպես կայացած հրամանատար ճանաչեց Արցախի գոյամարտում: Իսկ այսօր ճիշտ պահին ներկայացավ որպես հայ ազգի զինվոր և հույս ունեմ, որ համապատասխան պաշտոն կառաջարկեն, որովհետև մենք դանդաղ, բայց հաստատուն քայլերով գլորվում ենք դեպի պատերազմ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում