▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք չգիտենք` նրանք առևանգվել են, թե՞ հատել են սահմանը.Լարիսա Ալավերդյան

pastinfo.am-ը գրում է. 2 ամսում ՀՀ երկու նույն գյուղի բնակիչները մոլորվելով գրեթե նույն տեղանքում` հատեցին հայ-ադրբեջանական սահմանը, գերեվարվեցին ադրբեջանական զինուժի կողմից: Ընդ, որում, առաջին դեպքը, երբ գերի էր ընկել Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, տեղի էր ունեցել հունվար 28-ին, իսկ 23-ամյա Արսեն Խոջոյանը գերի ընկավ մարտի 7-ին: 

Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ, մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: 

«Մենք չգիտենք նրանք առևանգվե՞լ են, հատե՞լ են սահմանը, թե՞ մեր սահմանը հատած ադրբեջանցիների կողմից վերցվել են պատանդ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.   «Հասարակ մի հարց է, որ կարիք ունի հստակեցման. չէ՞ որ ոչ մի նշան չկա:  Իսկ ինչպե՞ս ենք մենք հասկանում, որ նրանք հատել են սահմանը և հայտնվել են ադրբեջանական տարածքում: Չէ՞, որ այդ դեպքում պետք է որ բավականին խորը գնացած լինեն»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին