Esem.am-ը գրել է, որ վերջին շրջանում լուրեր են պտտվել, թե «32 ատամ» ակումբի տղաները դուրս են եկել «Արմենիա» հեռուստաընկերությունից և նրանց հեղինակային նոր ծրագիրը լինելու է Հանրային հեռուստաընկերության եթերում: Թեև տղաները փորձել են հերքել տարածված լուրերը, միևնույնն է, խոսակցությունների ալիքը չի մարել, քանի որ Հ1-ով արդեն պտտվել է նրանց նոր ծրագրի անոնսը: Խոսակցություններին մեկընդմիշտ վերջ տալու նպատակով խոսել են ակումբի պրոդյուսեր, հումորիստ Կարեն Բաբաջանյանի հետ, ով էլ ասել է. «Այս պահին միայն մի բան կարող եմ ասել, մենք չենք խզել մեր կապերը «Արմենիա» հեռուստաընկերության հետ, պարզապես զուգահեռ աշխատում ենք նաև Հ1-ում: Մեր նոր ծրագիրը շուտով եթերում կլինի. թե երբ և ինչպես, հետաքրքրվողները կարող են տեղեկանալ գովազդից»:
Առավել մանրամասն` այստեղ