«Վարդան Օսկանյանն օրերս ԱՄՆ-ում էր, ինչ առաքելությամբ՝ «Համախմբումից» չասացին, տեղեկացրին, որ երեկ վերադարձել է: Հարցին՝ Ծառուկյան-Օսկանյան հարաբերություններն ի՞նչ մակարդակում են, մեր աղբյուրն ասաց՝ նորմալ, սակայն արդեն մեկ տարի է, իրար չեն հանդիպել: Գրվեց, որ եթե Ծառուկյանի հետ չմիավորվեն, ընդհանրապես ընտրությունների չե՞ն մասնակցելու: «Աբսուրդ, նման հարց մեզանում չի քննարկվել, մենք Ծառուկյանի համար չէ, որ ստեղծվել ենք:
Պետք է հասկանալ մի տրիվիալ ճշմարտություն, առաջիկա ընտրությունները ոչ այնքան կուսակցական, որքան ռեյտինգային քվեարկության արտահայտություն են: Ճիշտ է՝ «Համախմբումը» հանդիպում, բանակցում է մի շարք ուժերի՝ «ժառանգության», Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ի հետ, սակայն մենք առավելաբար բանակցում-հանդիպում ենք ռեյտինգային-հայտնի անհատների հետ, որոնք հակված չեն, կամ նրանց «չեն վերցնում» ՀՀԿ-ի ցուցակով, և այլ ցուցակներում արտոնյալ դիրքում են ցանկանում լինել, մենք աշխատում ենք նրանց հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։