Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդեռլանդներ կատարած այցի ժամանակ այցելել է Միջազգային քրեական դատարան, որը վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: «Այստեղ՝ Հաագայում, բոլորս կցանկանայինք տեսնել մեկ այլ Վլադիմիրի»,- կատակել է Ուկրաինայի նախագահը: Իր ելույթում Զելենսկին նշել է, որ ՌԴ նախագահն արժանի է հանցավոր արարքների համար դատապարտվելուն: «Վստահ եմ՝ մենք դա կտեսնենք, երբ հաղթենք, իսկ մենք կհաղթենք»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում NOS հեռուստաընկերությունը: |
«Մենք բոլորս կցանկանայինք այստեղ տեսնել մեկ այլ Վլադիմիրի». Զելենսկին՝ Հաագայում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet