▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մենք ամեն օր ականատես ենք լինում «սամասուդի» դեպքերի».Խաչատուր Քոքոբելյան

 

«Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավապահ մարմինները ակնհայտ բացթողումներ ունեն, ու Գորիսի դեպքից անկախ` ամեն օր մենք ականատես ենք լինում «սամասուդի» դեպքերի, ինչը սարսափելի երևույթ է: Ցավում եմ, որ Հայաստանում նման խնդիրները լուծվում են նման մեթոդներով, ինչն անպատժելիության արդյունք է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է  ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով Գորիսում տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցին: 
Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով` մեր երկրում ապահովագրված չեն անգամ ամենաբարձր պաշտոնյաներն ու նրանց զավակները, և դա նրանք էլ պիտի գիտակցեն. «Եթե Հայաստանում տիրում է մի վիճակ, որ կարելի է ցանկացած խնդիր լուծվել տղայական մակարդակով, ապա դա ոչ մի լավ բան չի ասում մեր երկրի ապագայի մասին»: 
Ըստ  պատգամավորի՝ այս հարցը ոստիկանապետը միայնակ չի կարող լուծել, այն պետք է լուծի իշխանությունը` երկրի նախագահի գլխավորությամբ: 

«Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավապահ մարմինները ակնհայտ բացթողումներ ունեն, ու Գորիսի դեպքից անկախ` ամեն օր մենք ականատես ենք լինում «սամասուդի» դեպքերի, ինչը սարսափելի երևույթ է: Ցավում եմ, որ Հայաստանում նման խնդիրները լուծվում են նման մեթոդներով, ինչն անպատժելիության արդյունք է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է  ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով Գորիսում տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցին: Տեղեկացնում է HayNews.am-ը:

Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով` մեր երկրում ապահովագրված չեն անգամ ամենաբարձր պաշտոնյաներն ու նրանց զավակները, և դա նրանք էլ պիտի գիտակցեն. «Եթե Հայաստանում տիրում է մի վիճակ, որ կարելի է ցանկացած խնդիր լուծվել տղայական մակարդակով, ապա դա ոչ մի լավ բան չի ասում մեր երկրի ապագայի մասին»: Ըստ  պատգամավորի՝ այս հարցը ոստիկանապետը միայնակ չի կարող լուծել, այն պետք է լուծի իշխանությունը` երկրի նախագահի գլխավորությամբ: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին