11-ամյա Մերի Քոչարյանը այս տարիառաջին անգամ մասնակցեց Մանկական Եվրատեսիլ 2014-ին:
Ինչպես գիտեք,նա հանդիսատեսին և ժյուրիին ներկայացավ իր «Չի կարելի» երգով, որով չնայած չզբաղեցրեց առաջին հորիզոնականը, սակայն արժանացավ ոչ պակա՝ 2-րդ հորիզոնականին, մասնագետների ու հանդիսատեսի բարի ու ջերմ ընդունելությանը:
Մերին իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ հաղթանակն իր համար ինքնանպաակ չէ, կարևորը՝լավ ելույթ ունենա:
-Մերի, ի՞նչ էիր զգում այն պահին, երբ արդեն ուղիղ եթերով պետք է ներկայանայիր հանդիսատեսին:
Մինչ ուղիղ եթերով մրցույթի սկսվելը մենք բոլորս 2 օր շարունակ բեմում փորձում էինք մեր ելույթները այնպես, ինչպես այդ օրն էինք ներկայանալու:
Դա, իհարկե, ինձ օգնեց, որ վերջնական տարբերակում ես նաև հուզմունքս հաղթահարեմ, ու, ինչպես ընկերներս էին ասում, <<դուխով>> բացում անեմ:
Քանի որ սա իմ առաջին մրցույթն էր, և առաջինն էլ ես պետք է ելույթ ունենայի, բնականաբար ինձ մոտ հուզմունք կար: Ինչքան էլ որ ես փորձում էի հաղթահարել, միևնույնն է , կարծում եմ, այն ինձ մի փոքր խանգարեց երգելու ժամանակ:
Ամենաշատն ինչի՞ց էիր վախենում կամ անհանգստանում:
Սեպտեմբերի 14 –ին նաև հայրիկիս ծննդյան օրն էր, ու ես որոշել էի, որ իմ լավ ելույթը նրա համար ամենալավ նվերը կլինի: Չէի վախենում, բայց էլ ավելի հավաքեցի ուժերս, որպեսզի չփչացնեմ հայրիկիս նվերը:
Ասում են՝լավ եմ կատարել:
Տխրեցի՞ր, որՄալթայում դու չես ներկայացնելու Հայաստանը:
Ոչ, չեմ տխրել: Ես ուրախ եմ Բեթթիի համար: Երգն էլ հավանում եմ : Նա իմ ընկերուհին է, և ես հաջողություն եմ մաղթում Բեթթին, որպեսզի Մալթայում պատվով ներկայացնի Հայաաստանը: People of th sun-առաաաջՀայաստան:
Էլի կմասնակցե՞ս Եվրատեսիլ մրցույթին:
Կարծում եմ այո, մանավանդ, որ հիմա արդեն փորձ ունեմ, ու մյուս տարի շատ ավելի վստահ կներկայանամ: Կմասնակցեմ,ու նաև նոր ընկերներ ձեռք կբերեմ՝ինչպես այս տարի:
Մերի,մենք գիտենք , որդու <<Արևիկ>> մանկական խմբակ ես հաճախել: Այս անգամ դու առանձին, որպես Մերի Քոչարյան ներկայացար: Դժվար չէ՞ր մենակ ներկայանալն ու սպասելիքներն արդարացնելը:
Այո, ճիշտ գիտեք: Ո՛չ, այնքան էլ դժվար չէր: Ճիշտ է ես հիմա չեմ հաճախում խմբակ, բայց իմ կողքին կան մասնագետներ, ովքեր ինձ ճիշտ խորհուրդներ են տալիս, որպեսզի ես լավ ներկայանամ: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց,ովքեր իմ կողքին էին, ինձ հետ աշխատեցին, և իհարկե ամենից շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, որ աջակցում են ինձ:
Մերի, ինչո՞վ ես զբաղվում այսպահին, երբ արդեն ամենինչ ավարտվել է:
Քանի որ մրցույթի հետ կապված ես մի քանի դաս բաց էի թողել, հիմա փորձում եմ լրացնել բացը ու ավելի շատ ժամանակ տրամադրել դասերիս, սակայն երգելը չեմ թողնում և շարունակելու եմ նոր երգերով ու համերգներով ներկայանալ: Մենեջերներս ասում են, որ անելիքներ դեռ շատ ունեմ (ժպտում է):
Ինչպես փոքրիկ երգչուհին նշեց, անելիքներշատ կան, իսկ Անկախության տոնին նվիրված միջոցառումները նրան սպասեցնել չտվեցին: Մերին կներկայանա Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների տոնական համերգային ծրագրում:
Սեպտեմբերի 20-ին հմայիչ երգչուհին ներկայացավ Էրեբունի վարչական շրջանում, իսկ սեպտեմբերի 21-ին երգչուհու կատարումները կարող եք վայելել նաև Դավիթաշենի, Զեյթունի, Կենտրոնի, Նորքի և այլ վարչական շրջաններում: