▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենչը՝ «Full house»-ի հաջողության, երևանյան համերգի և «7.5» ներկայացման մասնակիցների վերամիավորման մասին

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա զրուցակիցը Արմեն Պետրոսյանը է, նույն ինքը Մենչը, ով մեզ հետ զրույցում պատմեց հեռուստաէկրաններից վերջին շրջանում բացակայելու պատճառների, նոր ծրագրերի, «Full house» սիթքոմի առաջիկա պլանների և նախկին «7,5» ներկայացման խմբի հետ դարձյալ միասին մեկ բեմում հանդես գալու մասին:

Մենչը զրույցի սկզբում պատմեց, որ աշխատանքային խիստ գրաֆիկի պատճառով հեռուստադիտողին անձամբ հումոր ու ծիծաղ պարգևել դեռ չի կարողանում. «Հիմա ուղղակի չեմ հասցնում համատեղել հեռուստատեսային գործունեությունս նկարահանվելու հետ, քանի որ նկարահանումները բավականին ժամանակ են պահանջում, որը այսօր, ցավոք, դեռ չունեմ, բայց հնարավոր է, որ մի օր հասկանամ, որ ժամանակս բավականացնում է ու դարձյալ նկարահանվեմ»,- նշեց հումորիստը:

«Full house» սիթքոմի պրոդյուսերը պատմեց, որ այս շրջանում միայն սիթքոմի պրոդյուսինգով չէ զբաղված. «Այսօր զբաղված եմ ոչ  միայն «Full house» սիթքոմով, այլ նաև «Արմենիա» հեռուստաընկերության հումորային ծրագրերի դեպարտամենտի ղեկավարությամբ, ինչը ևս մեծ աշխատանք է պահանջում, որի արդյունքում հիմա հեռուստաեթերում հեռուստադիտողը ինձ չի տեսնում: Բացի այս, նաև նախատեսվում են արտերկրում մի շարք համերգներ, ինչը էլ ավելի խիստ է դարձնում աշխատանքային գրաֆիկս»,- նշեց նա:

Խոսելով «Full house» սիթքոմից՝ Մենչը նախ նշեց, որ ի սկզբանե, երբ որոշել են ստեղծել այս նախագիծը, չեն պատկերացրել, որ արձագանքները այսօրվա արդյունքները կգրանցեին. «Եթե անկեղծ ասեմ, ոչ մեկ չէր կարող նման արդյունքի սպասել, այն մարդիկ, ովքեր աշխատում էին այս նախագծի վրա, պարզապես վստահ էին, որ այն լինելու էր լավ նախագիծ՝ լավ սցենարով, լավ դերասաններով, գեղեցիկ հայերենով, բայց նման հաջողություն ոչ մեկ չէր կանխատեսում: Իհարկե, շատ ուրախ ենք, որ այն ամենը ինչը, մեզ դուր էր գալիս, դուր եկավ նաև հեռուստադիտողին ու գնահատվեց, որը ոգեշնչում է «Full house» սիթքոմի ողջ անձնակազմին, հատկապես դերասանները, լսելով լավ արձագանքներ, էլ ավելի սիրով են աշխատում ու փորձում էլ ավելի լավ արդյունքներ ստանալ»,- պատմեց Մենչը:

Արմեն Պետրոսյանը պատմեց նաև, որ ԱՄՆ-ում  «Full house» սիթքոմի համերգ-ներկայացումից հետո պլանավորել են նման  ներկայացում ունենալ նաև Երևանում, սակայն  «Full house» սիթքոմի պրոդյուսերը նշեց, որ հստակ ժամկետներ դեռ չեն որոշել, ուստի այն կլինի կամ այս աշնանը, կամ հաջորդ գարնանը. «Համերգ- ներկայացման կոնկրետ ժամկետները կախված է նրանից, թե արդյոք մենք կհասցնենք սցենարը գրել այնպես, ինչպես մենք ենք ուզում: Եվ քանի որ սեպտեմբեր ամսին նախատեսվում է «Full house»-ի երրորդ եթերաշրջանը, որին պետք է պատրաստվենք, բացի այդ նույն ընթացքում ունենք նաև ռուսաստանյան համերգներ և արդեն դեկտեմբերին դարձյալ պետք է Միացյալ նահանգներում համերգ-ներկայացում ունենաք, որը այս անգամ ավելի շատ համերգային կլինի, բացի այս նախատեսված է, որ այն կլինի ոչ միայն Լոս Անջելեսում, այլ Ամերիկայի մի քանի այլ քաղաքներում ևս, ուստի գրաֆիկը իսկապես ծանրաբեռնված է և հայաստանյան համերգը կայանալու կոնկրետ ժամկետը կապված է մեր ֆիզիկապես հասցնելու հետ միայն»,-նշեց Մենչն ու չհամաձայնվեց շատերի այն կարծիքի հետ, թե հայաստանաբնակ հանդիսատեսը ավելի խստապահանջ է. «Ես չեմ ուզում հանդիսատեսների միջև տարբերություն դնել, ինձ համար պարզապես հանդիսատեսները տարբեր են ու տարիների ընթացքում ճանաչելով քո հանդիսատեսին արդեն հասկանում ես, թե աշխարհի տարբեր երկրներում ապրող հանդիսատեսի համար ինչ հումոր ներկայացնել»,- ընդգծեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին