▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է հասարակության համար տեսանելի լինի.Տնտեսագետ

«Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ժառանգել էր շատ դժվար տնտեսական իրավիճակում գտնվող երկիր, առկա էին բարձր պետական պարտքի աճի տեմպեր, ուստի տնտեսական աճ ապահովել այս 1.5 տարիների ընթացքում, չհաջողվեց: Կրկին լուծում չստացավ գործազրկության խնդիրը, բնակչության 1/3-ը շարունակում է մնալ աղքատ:

Այս Կառավարությունը միակն էր, որ ստիպված եղավ բյուջեի եկամուտները նվազեցնելով հաստատել բյուջե: Նրանք ավելի շատ պարտք էին ներգրավում՝ դեֆիցիտը ծածկելու համար, և քանի որ չկային եկամուտներ, ավելանում էր բյուջեի մուտքերն ապահովելու խնդիր: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա որոշակի հաջողություններ ունեցան հատկապես 2016 թվականին: Այստեղ մեծ դեր խաղաց Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը: Սակայն, պետք է նշեմ, որ արտահանումը որակական առումով լուրջ թերություններ ունի: Մենք շարժվում ենք բանանային երկրի մոդելով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատյանը:

Տնտեսագետի հաղորդմամբ, անկում են ապրել ներդրումները, բնակչության գնողունակությունը: Վիլեն Խաչատյանի խոսքով՝ տնտեսական ցնցումներ առաջացնող երևույթներից էին նաև ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռեր»-ի  գործողությունը:

«Նոր Կառավարությունը ժառանգելու է դժվար իրավիճակում գտնվող տնտեսություն և, եթե համակարգային չեղան փոփոխությունները, որևէ արդյունք չի լինելու: Դրված ցուցանիշների իրագործումը, մենաշնորհի, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է հասարակության համար տեսանելի լինի: Սակայն 7 ամիսը շատ քիչ է  տեսանելի արդյունք ապահովելու համար»,-նկատեց տնտեսագետը:

Վիլեն Խաչատյանը նշում է՝ վերջնական պետք է կառուցվեն մոլիբդենի, ոսկու, պղնձի գործարանները, կասեցնեն արտագաղթը, ուղեղների արատահոսքը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին