Հնդկական Ուտարակհանդ նահանգում 54-ամյա բնակչուհուն հաջողվել է հաղթել ընձառյուծի հետ մենամարտում:
Կամլա Դևին իր մոտ եղած կենցաղային իրերով մոտ կես ժամ պայքարել է թփերի ետևից իր վրա հարձակված կենդանու դեմ: Կինը խոստովանել է, որ կռվելու ժամանակ իրեն թվացել է, թե ինքն արդեն մահացել է, սակայն նա չի կորցրել իրեն և շարունակել է կռվել: Մոտ 30 րոպե անց կինը նոր հասկացել է, որ կենդանին սատկել է:
Միջադեպից հետո Դևիին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներն ասում են, որ կնոջ վիճակը կայուն է՝ չնայած գլխի և ոտքերի շրջանում լուրջ վնասվածքներին: