▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենակ թե չասեք, որ ռայոններում Մոցարտ ու Բախ են լսում. Անահիտ Հարությունյանը`իրեն քննադատողներին

Մոդել Անահիտ Հարությունյանն անդրադարձել է իր սկանդալային հայտարարությանն ու դրա վերաբերյալ քննադատություններին.

«Մենակ թե չասեք որ ռայոններում Մոցարտ ու Բախ են լսում..... Եկեք ինքնագովեստով ու ինքնախաբեությամբ չզբաղվենք, նույնիսկ Երևանի մեծամասնությունը նորմալ ճաշակ չունի..... Իսկ մարդու անձնական կարծիքին հայհոյանքներով պատասխանող աղջիկներին կոչ կանեմ համեստ լինել, չէ որ ձեր ամբողջ կյանքի նպատակը ամուսնանալն է ենթարկվող աղջկա կերպարի ներքո, գուցե ձեր պոտենցիալ ամուսինը տեսնի.... և վերջիվերջո մի ցույց տվեք ձեր ընտանիքի ներսում օգտագործվող ցածրակարգ բառապաշարը և մտածելու ունակության ամբողջական բացակայությունը։
Ատելությունը երջանկության բացակայությունն է և ես Ամերիկա չեմ հայտնաբերում։ Եվ վերջապես պասի շրջան է, ինչու վիրավորել միմյանց իմ քրիստոնյա, հավատացյալ և մաքրամաքուր ազգ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին