Manchester Evening News-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցին՝ հոդվածի գլխագիր ընտրելով «Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որի օրինակին պետք է հետևեն մյուսները» նախադասությունը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մխիթարյանն իրեն «համահո՞ւնչ» է համարում Պրեմիեր լիգային, 28-ամյա հայ կիսապաշտպանը պատասխանել է. «Ո՛չ, դեռ ոչ: Հաջորդ տարի կարելի է խոսել այս մասին: Ես պատրաստվում եմ ավելի շատ գոլեր խփել ու ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել»: