Manchester Evening News-ը ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» մրցաշրջանը՝ գնահատելով ֆուտբոլիստներին 10 բալային համակարգով:
«ՄՅՈւ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7 գնահատականը:
«Մրցաշրջանը անվստահ սկսելուց հետո, Մխիթարյանը լուծեց «Մանչեսթեր Յունայթեդի» փլեյմեյքերի խնդիրները: Թիմը լավագույն ֆուտբոլն էր ցուցադրում, երբ նա խաղը սկսում էր մեկնարկից, Հենրիխը նաև «սարսափելի» գոլային հոտառություն էր ցուցաբերում: Անփոխարինելի էր Եվրոպա լիգայի եզրափակչում»,-գրել է M.E.N-ի գլխավոր խմբագիր Սամուել Լաքարսթը:
Մխիթարյանից ավելի բարձր՝ 8 գնահատականն են ստացել Անդեր Հերերան, Սերխիո Ռոմերոն, Անտոնիո Վալենսիան և Զլատան Իբրահիմովիչը:
«Կարմիր սատանաները» 2016/17 մրցաշրջանում հաղթեցին Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիայի լիգայի գավաթը և Եվրոպա լիգան: