▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեկնում եմ Ուկրաինա. Հայաստան կվերադառնամ, եթե լինեն ինձ հետաքրքրող առաջարկներ». Լիկա Սալմանյան

BlogNews.am-ը գրում է. «Հարազատ թշնամի» հետուստասերիալի ավարտից հետո ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Էմկային մարմնավորող Լիկա Սալմանյանը նոր սերիալում չի նկարահանվում։ «Գործնական ոչ մի զբաղվածություն չունեմ։ Հիմա հանգստի փուլում եմ, արդեն շունիկ ունեմ ու ամբողջ ժամանակն իր հետ եմ անցկացնում»,-զրույցում ասաց նա ու հավելեց, որ պատրաստվում է մեկնել Հայաստանից։

«Հավանաբար հաջորդ շաբաթ կմեկնեմ Ուկրաինա, սակայն դեռ չգիտեմ՝ ինչքան ժամանակով։ Ուզում եմ մի քիչ հանգստանալ, մայրիկիցս կարոտս առնել, քանի դեռ ունեմ այդ ժամանակը»,- ասաց սերիալային դերասանուհին։

Անդրադառնալով գործունեությունն այս ասպարեզում շարունակելուն՝ նա ասաց. «Կարծում եմ՝ կշարունակեմ ներկայանալ որպես դերասանուհի։ Երևի Հայաստան կվերադառնամ այն ժամանակ, երբ լինեն ինձ հետաքրքրող առաջարկներ։ Ցանկալի կլինի, որ նոր կերպարը տարբերվի նախորդից։ Այդպես ավելի հետաքրքիր կլինի»։

Ըստ նրա՝ նոր առաջարկներ ունի, սակայն ոչ սերիալներից. «Հիմա չեմ ուզում փակագծերը բացել, քանի որ որևէ առաջարկ դեռ չեմ ընդունել, մտածում եմ»։ Հարցին՝ ո՞ր պայմանների առկայության դեպքում կընդունի առաջարկը, նա պատասխանեց, որ մինչև առաջարկ չլինի, պայմանների մասին խոսելն անիմաստ է համարում։

 

Ինչ վերաբերում է հարցին՝ իր հոնորարներն աճե՞լ են՝ հաշվի առնելով ձեռք բերած հայտնիությունը, Լիկան ուղիղ պատասխան չտվեց։ «Ամեն նախագիծ ունի իր բյուջեն. դա կապ չունի ավելի հայտնի դառնալու հետ։ Գուցե լինի այնքան հետաքրքիր նախագիծ, որ հոնորարն այդքան էլ կարևոր չլինի»,- նկատեց սերիալային դերասանուհին։

Լիկայի փոխանցմամբ՝ դեռ չի հասցրել կարոտել նկարահանման հրապարակը։ «Տպավորություն է, թե ուղղակի մի քանի օր  նկարահանման չեմ։ Սերիալի ավարտից հետո գործընկերներիս չեմ հանդիպել, բայց շփվում ենք իրար հետ, խոսում հեռախոսով»,- ասաց նա, սակայն չցանկացավ նշել, թե գործընկերներից ում հետ է այնքան մտերմացել, որ գործից դուրս էլ է շարունակում շփվել։

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին