Ինչպես վարչապետ Կարեն Կարապետյանը կասեր՝ дожили...ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը որոշել է ձեռքի հետ բլոգեր էլ լինել. իր իսկ խոսքով՝ հասցեն կլինի ՌուզաննաՄուրադյանԲլոգՍփոթ.com...
Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, թե ինչեր է գրելու իր բլոգում տիկին Ռուզաննան, սակայն հետաքրքիր է՝ արդյոք իր կուսակից ընկերուհուն՝ Հերմինե Նաղդալյանին նախանձելո՞վ է որոշել դրսևորվել օնլայն տիրույթում...
Հիշեցնենք, որ Հերմինե Նաղդալյանը գնել է haynews.am լրատվական կայքն ու փորձում է այնտեղ «հեղափոխական» փոփոխություններ կատարել:
Հավելենք, որ Նաղդալյանն այնքան էր տարվել «հեղափոխական» մտքերով, որ , ինչպես մամուլն էր գրել, այդ կայքի էջերում քննադատել էր Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերի՝ այդ թվում վարչապետ Կարեն Կարապետյանին:
Թե ինչով է պայմանավորված օնլայն մեդիայի հանդեպ ՀՀԿ կանանց մոտ ծագող սերը դեռ ուսումնասիրության կարիք ունի...Գուցե նրանք որոշել են սեփական բլոգներով ու կայքերով հակադարձե՞ն իրենց հանդեպ քննադատություններին:
Եթե այդպես է՝ չի բացառվում, որ ՀՀԿ-ական նոր կայքեր ու բլոգներ էլ են բացվեն՝ ասենք՝ ԹունելՀակոբ.am...
Իրոք որ՝ дожили...
Ատոմ Գրիգորյան