▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ տարում Ներսես Երիցյանը բավականին լուրջ ունեցվածք է կուտակել. «Ժողովուրդ»

«Կենտրոնական բանկի փոխնախագահ, ՀՀԿ-ական Ներսես Երիցյանը, ով ժամանակին աշխատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար, իսկ նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանում պաշտպանում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր պաշտոնավարման ընթացքում բավականին լուրջ ունեցվածք է կուտակել։

 

Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի՝ Երիցյանը նվիրատվության կարգով ստացել է 185 հազար դրամ արժողության հուշադրամ, և աշխատավարձից բացի, ամսական 193.6 հազար դրամ՝ ավանդի դիմաց ստացված տոկոսներից։ Մեկ տարվա ընթացքում Երիցյանի դրամական միջոցները միանգամից աճել են 8.6 մլն-ով»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին