Մայիսին կայանալիք «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող՝ «Genealogy» խմբի «Face The Shadow» տեսահոլովակն արդեն YouTube-ում գրանցել է մեկ միլիոնից ավելի դիտում։
Հիշեցնենք, որ երգի երաժշտության հեղինակն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը, տեսահոլովակի ռեժիսոր՝ Արեն Բայադյան: