▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9%-ով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանում բենզինի գինը բարձրացել է 3.9 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.6 տոկոսով: Այսօր հայաստանյան բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրն արժե 340 դրամ, իսկ պրեմիումը՝ 360 դրամ, մինչդեռ հուլիսին ռեգուլյար տեսակի բենզինը վաճառվում էր լիտրը 300 դրամով:

Օրաթերթը դիմել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով և հետաքրքրվել՝ հիմնավո՞ր է արդյոք բենզինի գնի բարձրացումը: Հանձնաժողովից փոխանցել են, որ իրենք մշտապես հետևում են բենզինի շուկայում տեղի ունեցող փոփոխություններին: ՏՄՊՊՀ-ից նաև տեղեկացրել են, որ եթե արձանագրվեն շեղումներ, ապա հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով վարչական վարույթ կհարուցի, և հստակ գնահատականներ կտրվեն տնտեսվարողների գործունեությանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին