▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեհրիբանի քաղաքական խաղը, «չոբան թեկնածուն» և հավերժ նախագահը.զրույց ադրբեջանցու հետ

«Կավկադոք»  վավերագրական ֆիլմերի հարավկովկասյան փառատոնի շրջանակներում Վրաստանում կայացած աշխատանքային հանդիպում- դասընթացին  մասնակցում էր նաև Asekose.am–ի թղթակիցը:  Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին փառատոններ են կազմակերպվելու Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Եվ քանի որ Հայաստանից բացի մյուս երկու երկրներում առաջիկայում նախագահական ընտրություններ են,  առիթը բաց չթողեցինք ծանոթանալու հարևան հանրապետություններում  տիրող նախընտրական մթնոլորտին: Այսօր ներկայացնում ենք  Ադրբեջանում հոկտեմբերի 9- ին կայանալիք նախագահական  ընտրությունների մասին զրույցը ադրբեջանցի ՀԿ ներկայացուցչի հետ, ում պայմանականորեն  կանվանենք Հասան  Հուսեյնով /զրուցակիցը  բոլոր դեպքերում, ինչպես ինքն ասաց, ապահովության համար չցանկացավ , որ իր անունը հայտնվի հայկական զլմ-ներում/:

-Ի՞նչ նախընտրական մթնոլորտ է տիրում  Ադրբեջանում:

-Ադրբեջանում  նախըտրական տրամադրություն չկա ընդհանրապես:  Թեկանածուները շատ են, բայց սպասելիքները՝ քիչ: Իրականում 1995 թվականից այս կողմ մեր բոլոր ընտրությունները կեղծվում են: Ես ինքս եղել եմ կուսակցության անդամ  և մենք մեր հաշված, մեր տեսած քվեաթերթիկներից հետո անկեղծորեն զարմանում էինք ընտրությունների վերջնական արդյունքներից, դրանք իրականությանը չէին համապատասխանում:

Մեր ընդդիմությունը միշտ չէր կարողանում համախմբվել և մեկ թեկնածու ներկայացնել, այս անգամ, ուզեցին ընտրել ինտիլիգենցիայից, հայտնի  ռեժիսորունենք, ուզում էին նրա թեկնածությունը դնել, սակայն նա երկքաղաքացի է Ռուսաստանի և Ադրբեջանի, ինչ-որ փաստաթղթային  խնդիրներ առաջացան, և նա չառաջադրվեց, փոխարենը որպես ընդիմության միասնական թեկնածու հանդես եկավ Ջամիլ Հասալին: Նա պատմաբան է, լավ մարդ է , սակայն նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել: Առանձնապես մեծ հույսեր չենք կապում նրա հետ:

-Ի՞նչ կասեք հովիվ Ահմեդ Օրուջի թեկնածության մասին, ում` կովերի հետ նկարը տարածվել էր համացանցում:

-Դե հասարակ գյուղացի է, նրանց շրջանաը հայտնի է գյուղատնտեսւթյամբ հատկապես ձմերուկ աճեցնելով են զբաղվում : Բայց նա դպրոցում լավ է սովորել, ինստիտուտում լավ է սովորել, դե հիմա գյուղացի տղա է, ինչ անենք: Նրան ծաղրում են,  բայց դե  խելոք մարդ է :

-Իսկ  Մեհրիբան Ալիևայի թեկնածության առաջադրման լուրերի մասին ի՞նչ կասեք:

-Մեզ մոտ ընդունված չէ կանանց մասին վատ բաներ խոսել, իր համար նորմալ կին է, հիմնականում բարեգործություններով է զբաղվում, բայց դե իրենց դիզած փողերը ոչ միայն նավթից ստացված արդյունքն է, այլև մեր ժողովրդի գումարներն են : Իսկ նրա առաջադրվելը միայն քաղաքկան խաղ էր, ում էր պետք, ինչի  համար էր, ոչ մեկ չի կարող ասել:

Նանե Բագրատունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին