Ադրբեջանի առաջին տիկինը` դուստրերի հետ, Բաքվում մասնակցել է հայազգի աշխարհահռչակ շանսոյնե Շարլ Ազնավուրի երգի համանուն խորագիրը կրող «Հավերժ սեր» համերգին. միջոցառումը կայացել է Հեյդար Ալիևի անվան կենտրոնում:
Նախաձեռնության հեղինակը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Բերտման է եղել, ով էլ հայտնի է համաշխարհային հիթերի կատարումներով:
Հատկանշական է, որ ադրբեջանական մամուլը նշել է համաշխարհային հիթերի անունները /«I was born to love you»(«Queen»), «Moon river» (Andy Williams).../, սակայն քար լռություն է պահպանել Շառլ Ազնավուրի «Հավերժ սեր» երգի կատարման մասին, որի անունով էլ ամբողջ համերգն է կոչվել:
Փաստորեն Բաքվում, Հեյդար Ալիևի անվան կենտրոնում, «Աջակցություն մշակույթին» նախաձեռնության շրջանակներում տեղի ունեցող համերգը կրել է հայազգի շանսոնյեի երգի անվանումն, իսկ ծրագրին աջակցող Մեհրիբան Ալիևան, իր դուստրերի հետ, ստիպված է եղել, որպես համաշխարհային հիթ, ունկնդրել նաև հայազգի շանսոնիեի «Հավերժ սեր» երգը: