▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեգամոլ»-ում տղամարդուն դանակահարողն ի՞նչ կապ ունի Ծառուկյանի հետ

Իրավապահները պարզել են փետրվարի 4-ին Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարողի և վիրավորի ինքնությունը։

Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 53-ամյա Արթուր Մ-ն է, իսկ նրան սուր կտրող, ծակող առարկայով հարվածներ հասցնելու համար ոստիկանները որոնում են Երևան քաղաքի Բակունցի փողոցի բնակիչ 36-ամյա Տարոն Ա-ին։
Նշված անձինք հարևաններ են և իրար ճանաչել են։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Նշենք, որ համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, ««Մեգամոլ» առևտրի կենտրոնում քաղաքացուն դանակահարող տղամարդու անունը Արթուր է, մականունը՝ Շեյխ, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Տորք Անգեղ դպրոցի տնորենն է, Գագիկ Ծառուկյանի աջակիցը 4-րդ մասիվում,  Ծառուկյանի շտաբում է ամեն օր, քշում է սպիտակ HAMMER, ինքը միշտ անախորժ պատմությունների մեջ է․․․»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին