▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծարգո տեր հայր՝ պարոն Կաթողիկոս

Մեր իշխանությունները գրագիտության, կրթվածության պակաս ունեն։ Բայց նաեւ սովորելու ցանկություն չունեն։ Ասենք, ինչպե՞ս կարող է միլիոնանոց լսարանի առաջ ելույթ ունեցող պետական պաշտոնյան, որն իր ելույթում օգտվում է գրավոր տեքստից, գոնե մի գրագետ օգնական կամ խորհրդական չունենա, որն այդ ելույթը գրելիս կպահպանի գրագիտության տարրական կանոնները, գրում է «Հրապարակ»-ը։
Երևանի օրվա հանդիսավոր տոնակատարության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթը, ինչպես և ընդունված է, սկսում է բարձրաստիճան պաշտոնյաներին և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղված դիմելաձևով։
Եվ «հարգելի պարոն վարչապետ» խոսքից հետո հայտարարում է՝ «մեծարգո տեր հայր»։ Ավելի ուշ՝ երևի հասկանալով, որ անթույլատրելի սխալ է թույլ տվել, իր էջում տեղադրված տեսնայութից կտրում-մոնտաժում են այդ հատվածը։

Հատուկ Հայկ Մարությանի և նրա ելույթները գրողների համար նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին դիմելու ձևերն են Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Ամենայն հայոց Կաթողիկոս, ավելի կարճ՝ Վեհափառ տեր։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին