▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեծապատիվ մուրացկանների» պատճառով Մխիթարյանը չի տեղափոխվի «Լիվերպուլ»

 

Վերջերս թե’ հայկական, թե’ միջազգային լրատվամիջոցներում մի շարք նյութեր հրապարակվեցին, որոնցում արդեն կայացած էին համարում Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ», չմոռանալով նշել նաև տրանսֆերի արժեքը՝ 23 միլիոն ֆունտ:

Անգամ Ռուսական «Սպորտ-Էքսպրեսում» աշխատող հայ լրագրող Արթուր Պետրոսյանը Twitter-ի իր էջում գրել էր, որ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր Երևանից մեկնել է Վիեննա:

Մեկ այլ հրապարակմամբ էլ կողմերը համաձայնության են եկել և Մխիթարյանն արդեն մեկնել է Անգլիա՝ բուժզննում անցնելու և  պայմանագիր կնքելու համար:

Սակայն անգլիական Mirror-ը գրել է, որ այդ տրանսֆերը կարող է չկայանալ` նշելով,  որ «Լիվերպուլը» վստահ է եղել, որ կարողացել է պայմանավորվել «Շախտյորի» հետ՝ խաղացողին 23 միլիոն ֆունտով ձեռք բերելու համար, սակայն ավելի ուշ պարզվել է, որ Ուկրաինայի չեմպիոնին պատկանում է հայ կիսապաշտպանի իրավունքների միայն կեսը, մյուս կեսը պատկանում է ուրիշներին` տվյալ դեպքում Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարներից  Օլեգ Մկրտչյանին  և Ռուբեն Հայրապետյանին:

Կատարվածի վերաբերյալ շատ մեկնաբանություններ եղան, որոնք թե' ուրախ էին չկատարված գործարքից, թե' տխուր: Օրինակ ոմանց կարծիքով Մխիթարյանին անգլիացիները կփչացնեին, ոմանց կարծիքով էլ` «Մեծապատիվ մուրացկանների» պատճառով ֆուտբոլիստը չի տեղափոխվի «Լիվերպուլ»:

 


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին