Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը թվիթերում անդրադարձել է իր սպասվելիք հայաստանյան այցի մասին:
«Հուսով եմ՝ իմ այցը Հայաստան հիանալի նորությունների առիթ կդառնա, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,- գրել է նա:
Հավելենք, որ Քիմ Քարդաշյանը 2-րդ անգամ Հայաստան է գալու՝ «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու: Քիմ Քարդաշյանը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում: ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու հոկտեմբերի 6-9-ին։