▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրս մեր տան թագուհին է, կինս՝ իմ. Ալեքսանդր Բաբասյան

Esem.am-ը գրում է, որ կանանց տոնական միամսյակի կապակցությամբ զրուցել է ներկայումս Մոսկվայում բնակվող սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանի հետ ու պարզել, որ այս տարի զույգն առավել շատ զբաղված է փոքրիկ Ալեքսանդրով ու տոնական բոլոր օրերը նրա հետ տանն են անցկացնում:

«Կանանց միամսյակը սկսել ենք տոնել մարտի 6-ից:Այժմ մենք հաշվի ենք նստում փոքրիկի հետ ու նրա ցանկությունը կարևորելով՝ տոները տանն ենք նշում Ճիշտ է, հարկ եղած դեպքում Լիլիթի մայրը խնամում է երեխային, բայց մենք մեզնից շատ ոչ մեկին չենք վստահում: Իմ կինն ու երեխան պետք է անընդհատ աչքիս առաջ լինեն»,- ասաց Ալեքսանդրը: Նա հայտնեց, նաև, որ տանն ընկերական խնջույք են կազմակերպել և շնորհավորել իրենց կանանց: Սերիալային դերասանը հավաստիացրեց, որ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ հաճելի անակնկալներ է մատուցել սիրելի կանանց՝ մորը, կնոջն ու զոքանչին:

«Մարտի 8-ը գարնան ամենապայծառ և ուրախ տոնն է: Չեմ կարծում, որ այս տոնի առթիվ ավելի լավ նվեր գտնվի, քան գեղեցիկ ծաղկեփունջը: Կնոջս՝ Լիլիթին, ծաղիկներ ու հագուստ եմ նվիրել, նրա մայրիկին՝ ծաղիկներ: Իմ մայրիկի համար Մարտի 8-ը սկսվել է 7-ի գիշերվանից: Սկայպով զանգահարեցինք ու շնորհավորեցինք. տղայիս ձեռքը ծաղիկներ էինք տվել, նա էլ դրանք «նվիրեց» տատիկին: Առավոտյան նրան հաճելի անակնկալ էր սպասվում. եղբորս միջոցով նվեր էի ուղարկել»,- նշեց Ալեքսանդրը՝ ավելացնելով, որ կինն այս տարվա իր ամենալավ նվերը՝ բջջային նոր հեռախոսը, ստացել է ծննդյան օրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին