▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրս բարձր ջերմություն ունի, սակայն նրան չեն հոսպիտալացրել. Ալեգրովայի դուստրը հերքել է տարածված լուրերը

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ երեկ Երևանում նախատեսված Իրինա Ալեգրովայի մենահամերգը չի կայացել՝ երգչուհու վատառողջ լինելու պատճառով:

«Ես այստեղ եմ՝ Երևանում, և արել եմ հնարավորինս ամեն ինչ, որպեսզի մեր հանդիպումը կայանա: Բայց հանգամանքները մեզանից ուժեղ գտնվեցին. ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր բեմ դուրս գալ: Հայցում եմ Ձեր ներողամտությունը և խնդրում եմ այս հանգամանքին ներողամտորեն վերաբերվել՝ հասկանալով: Մեր հանդիպումն անպայման կկայանա ապրիլի 6-ին՝ նույն դահլիճում, նույն ժամին: Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին նույն տոմսերով: Ձեզ հարգող և սիրող, մեր հանդիպմանը սպասող՝ Իրինա Ալեգրովա,- ահա այս հայտարարությամբ հանդես էր եկել Ալեգրովան:

Այսօր համացանցում է հայտնվել նաև 63-ամյա երգչուհու դստեր՝ Լալա Ալեգրովայի հաղորդագրությունը, ըստ որի՝ Ալեգրովան իսկապես վատառողջ է, սակայն այս պահին նա չի գտնվում հիվանդանոցում, ինչպես որ հայտնում են համերգի կազմակերպիչները:

«Մայրս բարձր ջերմություն ունի, սակայն նրան չեն հոսպիտալացրել, քանի որ դրա կարիքը չի եղել: Այն տեղեկությունը, որը տարածում են լրատվական գործակալությունները, սուտ է: Կարող եք չանհանգստանալ»,- ասել է Իրինա Ալեգրովայի դուստրը և խնդրել նրա երկրպագուներին, որպեսզի վերջիններս չվերադարձնեն համերգի տոմսերը, քանի որ մենահամերգը կկայանա մեկ ամսից՝ ապրիլի 6-ին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին