Մայրանալն ինձ համար անհասանելի բան ա, երազում եմ, բայց վստահ եմ`մենակ եմ մնալու ու մեծացնելու երեխայիս. Սրբուհի Ավանեսյան
Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման ընթացքում դերասանուհի, մոդել Սրբուհի Ավանեսյանը խոսել է 4 տարեկանում հոր կողմից լքվելու մասին:
Սրբուհին նշել է, որ փոքր տարիքում ինքը հոգեկան տրավմայի է ենթարկվել, քանի որ հոր կողմից լքվել է:
Սրբուհին նաև նշել է, որ ինքը մինչ այսօր չի կարողանում ընտրություն կատարել և վախենում է, քանի որ հոր կողմից լքվելը իրեն ստիպում է մտածել, որ բոլորն են իրեն լքելու:
Սրբուհին զրույցի ընթացքում խոստովանել է, որ ինքը իմացել է հոր հեռախոսահամարը, սակայն վախեցել է զանգել, քանի որ վախեցել է բացասական պատասխան ստանալուց և կրկին անգամ հիասթափվելուց:
Սրբուհու խոսքով`իր համար մայրանալը երազանք է, ցանկանում է մայրանալ, բայց վստահ է`միայնակ է մեծացնելու երեխային:
Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։