▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրանալ պատրաստվող Անուշիկ Ալավերդյանի հերթական նվերն ամուսնուն

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. «Շնորհակալ եմ» այս երգով 2014թ-ի հուլիսի 25-ին երգչուհի Անուշիկ Ալավերդյանը իր իսկ հարսանեկան արարողության ժամանակ բոլորի համար անսպասելի կերպով ևս մեկ անգամ սիրո խոստովանություն արեց ամուսնուն՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանին: Ամուսնության մեկ տարին դեռ չլրացած, բայց արդեն ապագա մայրիկի կարգավիճակով երգչուհին պատմեց, որ այս երգի հիման վրա շատ շուտով տեսահոլովակ կներկայացնի:

«Այս երգի երաժշտության հեղինակը Էրիկն է, իսկ խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Չեմ ուզում փակագծերը բաց անել և ասել, թե ովքեր են զբաղվելու այս տեսահոլովակով, միայն կասեմ, որ հույս ունեմ, որ մինչև հուլիս ամիսը կներկայացնեմ այն հանդիսատեսին: Ճիշտ է՝ այս երգը արդեն բազմիցս հնչել է, քանի որ իմ հարսանեկան արարողությունից հետո այն մեծ տարածում գտավ, և ի ուրախություն ինձ շատերը իրենց հարսանեկան միջոցառումների ժամանակ ևս հնչեցնում են այս երգն ու սիրո խոստովանություն անում՝ շնորհակալական խոսքն հղելով սիրելին»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ իր համար այս երգը սիրելիների երգերի շարքին է դասվում.

«Այս երգը առանձնացված է ինձ համար, քանի որ այն իմ կյանքում շատ կարևոր օրվա համար է գրվել, այն իսկապես շատ հուզիչ և տպավորիչ երգ է: Այս երգն, այն եզակի ռոմանտիկ երգերից մեկն է դարձել, որը կարելի է երգել սեփական հարսանիքի ժամանակ՝ նվիրելով սիրելի ամուսնուն»,- նշեց Անուշիկը:

Երգչուհին այս ժամանակաշրջանում գտնվելով կնոջ համար ամենագեղեցիկ՝ ապագա մայրիկի կարգավիճակում, մեզ հետ զրույցում նկատեց, որ տեսահոլովակի ստեղծման առումով կարգավիճակը դեր չի ունեցել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին