«Վերջին օրերին Մայր տաճարը պաշարել են ագռավները։ Մայրավանքի գմբեթը երեկոյան 5-ից հետո հայտնվում է չարագուշակ թռչունների տիրապետության տակ։ Սոսկալի խմբակային կռկռոցը խառնվում է ժամերգության հնչյուններին՝ աղավաղում սուրբ երգեցողությունը։ «Մեղա քեզ, Աստված» ասելով՝ հավատացյալները խաչակնքում և տաճար են մտնում՝ ասես րոպե առաջ փախչելով չարագուշակ տեսարանից։ Մայրավանքի տարածքն սպասարկողներից մեկն ասաց, որ նման բան առաջին անգամ է տեսնում։ Ըստ նրա՝ թռչունները հայտնվում են հատկապես երեկոյան ու թառում շինարարական ամրանների վրա, որոնք Մայր տաճարի վերականգնման նկատառումներով ավելի քան 7 տարի է՝ հյուսված են գմբեթի շուրջը։ «Աստված չարից ազատի», –հայացքը թռչուններից չկտրելով՝ ասում է եկեղեցու աշխատակիցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում