▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր` սարի պես

Ես զզվում եմ էս դիմակից...
Չհագեցող էս ոհմակից,
Տողատակից` տողին հեծնող,
Եվ բաղաձայն միավանկից:
Ձայնավորի խղճուկ կամքից...
Որ հազիվ է տողադարձվում,
Մինչդեռ ինքը պիտի լինի
Որոշիչը տողադարձում...
Ես զզվում եմ էս քանակից...
Բովանդակից` անբովանդակ,
Էս բթամիտ ժամանակից,
Որ ջնջվում է աննպատակ:
Ես զզվում եմ շինծու բարդից...
Պարզից,անգամ,անհպատակ,
Որ կառչել է ժլատ բախտից,
Ոմանց թախտին թիկնել է թանկ...
Ես զզվել եմ ընկճախտից,
Եվ հույսերից իմ անհավատ,
Մեղադրյալի նույն կեղծ դատից,
Ում աթոռին սուտն է դատարկ...
Ես զզվել եմ դատվել անվերջ,
Իմ խղճի մեջ,իմ քչի մեջ...
Կռվել,կռվել` ես ձեզ համար,
Դուք ձեզ համար վախկոտ ու խեղճ...

Բայց,երբ հողիդ... բույրն եմ առնում,
Գարնանաձույլ արևդ` հայ,
<< Մայր Սար >>-ի պես վե~ր եմ հառնում,
Ամրանում եմ ինձնից անկախ

Ու հայանում...

 

Ազատ Աբրահամյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին