47-ամյա բռնցքամարտիկ Մայք Թայսոնն պատմել է, որ 1980-ականների վերջին դերասան Բրեդ Փիթը հանդիպել է աշխարհահռչակ բռնցքամարտիկի նախկին կնոջ՝ Ռոբին Գիվենսի հետ: Մայքն ու իր կինը ամուսնացել են 1988 թվականին, իսկ մեկ տարի անց արդեն առանձին են ապրել: Մայքը պատահաբար մտել է Ռոբինի տուն` բռնացնելով Բրեդին:
Մայք Թայսոնն պատմել է. «Պետք է տեսնեիք նրա դեմքը: Նա այնպիսի տեսք ուներ, կարծես հրաժեշտ էր տալիս կյանքին: Նա աղաչում էր չսպանել իրեն»: