Երգչուհի Մայլի Սայրուսի վերջին` սկանդալային տեսահոլովակից հետո, խոսակցությունները դեռ չէին դադարել, երբ երգչուհին այս անգամ զարմացրել է իր նոր կերպարով: Ամերիկուհին, ով երկու օր հետո կդառնա 21 տարեկան, կազմկապերպված երեկոյան խնջույքին ներկայացել է առանց հոնքերի: Երգչուհու երկրպագուները կարծել են, թե նա սափրել է իր հոնքերը, սակայն հետո պարզ է դարձել, որ դրանք ընդամենը գունաթափված են:
Կարելի է եզրակացնել, որ այժմ երգչուհու երկրպագուները կսկսեն հետևել իրենց սիրելիի օրինակին և հասարակության շրջանում կհայտնվեն «առանց» հոնքերի: