▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայկա-տրուսիկի փոխարեն զենք բերեք

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իշխանականները չորս տարի է հրապարակային վստահեցնում են, որ բանակում, ի տարբերություն նախկինի, մայկա-տրուսիկի խնդիր չկա եւ իրենց իշխանությունները զինվորին ապահովում են անհրաժեշտ սննդով ու հագուստով, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին էսկալացիայի օրերին ՔՊ-ական պատգամավոր, կապանցի Դավիթ Դանիելյանն ու մի խումբ ՔՊ-ականներ  Ներքին Հանդի պաշտպանությունն իրականացնող զինվորներին մի քանի արկղ մայկա-տրուսիկ, լամպեր, փավր բենկեր, վրաններ են տարել։

Մեզ պատմեցին, որ զինվորներն ամենեւին չեն ոգեւորվել եւ ՔՊ-ական պատգամավորին ուղիղ ասել են, որ մայկա տրուսիկի փոխարեն ավելի լավ կլիներ իրենց զենքով ապահովեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին