Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրի վարչապետը պաշտոնական տեքստերում փառաբանում է «Հայրենիքի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակներին»` այդ ընթացքում կալանքի տակ պահելով նույն հայրենիքի բանակի ամենահեղինակավոր գեներալներից մեկին` Խաչատուրովին։ Մայիսի 9-ի զինվորական շքերթներից մի քանի տարում սահուն հասանք գեներալներ կալանավորելուն։ Հաջորդիվ կառավարությունն ու իրավապահ համակարգը երևի հրապարակներում խարույկներ կվառեն ու անհնազանդներին հրկիզեն` ի նշան «խաղաղասիրության»»: |