▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մատս Հյումելս. «Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, որի հետ երբևէ խաղացել եմ»

 

Картинки по запросу Մատս Հյումելս

vivaronews.am-ը գրում է. Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մատս Հյումելսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որի հետ խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում» հանդես գալու տարիներին:

«Եթե դուք հնարավորություն տաք նրան, ապա կտեսնենք, թե որքան լավ է խաղում: Ես սրանում վստահ եմ 100 տոկոսով: Նա լավագույն ֆուտբոլիստներից է, որի հետ երբևէ խաղացել եմ: Բայց երբ դուք չեք խաղում, չեք կարող նաև փայլել: Սա հեշտ է, իսկապես հեշտ է: «Ֆեյենորդի» դեմ հանդիպումից մի հատված եմ նայել, մի հատված էլ՝ «Վեսթ Հեմի» դեմ խաղից: Նա երկու դեպքում էլ հիասքանչ էր ու բոլոր այն դեպքերում, երբ խաղում է: Նա խաղաց այս մակարդակով(բարձրացնում է ձեռքերը-խմբ.) նախորդ մրցաշրջանի ողջ ընթացքում»,- DailyMail-ի հետ զրույցում ասել է Հյումելսը:

Картинки по запросу hummels mkhitaryan

 

 

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին