▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաթեմատիկայի «հանճարեղ» խնդիր` 3-րդ դասարանի հայ աշակերտի համար

«Դե, լուծեք 3-րդ դասարանի մաթեմատիկայի այս խնդիրը. չմոռանաք կշեռք վերցնել ))))


Ընդամենը այս մի «խնդիրը» իր մեջ պարունակում է բացառիկ անգրագիտության մի ամբողջ հավաքածու: Հատ-հատ ցույց եմ տալիս: Պատահական այսօր աչքս ընկավ:
• «...միջին քաշայինների երկամարտում». այսպիսի հասկացություն չկա ծանրամարտում, կա կոնկրետ քաշային կարգ, մեր դեպքում՝ 82,5 կգ քաշային կարգ:
• «....փոքր ինչ ավելի, քան 402 կգ արդյունք». որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ ասել է փոքր ինչ ավելին՝ աչքաչափո՞վ է, պլյուս-մինո՞ւս է: Այսպիսի հասկացություն էլ չկա, կա կոնկրետ ցուցանիշ:
• «... չեմպիոնատ»... հայերենից կաղում են մի ուրիշ ձեւ, եթե չգիտեն «առաջնություն» բառի մասին:
• սա ամենաարտառոցն է, որ հեղինակները խաբար չեն, որ ոչ թե 402 կամ փոքր ինչ ավելի է եղել Յուրի Վարդանյանի ցուցանիշը, այլ՝ 400 կգ: Դա այնքան հանրահայտ փաստ է, որ ապշել կարելի է հեղինակների չիմացության վրա:
• «...Այս արդյունքը չի գերազանցվել մինչ օրս»: Եվս մեկ անգրագիտություն՝ 1986թ. Սոֆիայի աշխարհի առաջնությունում բուլղարացի Ասեն Զլատեւը երկամարտում 405 կգ ցուցանիշ է ցույց տվել:
• Մի 3-4 սխալ էլ կա, բայց մեծահոգաբար դրանց չանդրադառնանք, այսքանն էլ հերիք է:
Իսկ հիմա, բարի լուծում )))

 

Մհեր Ղալեչյանի գրառումը

Ֆեյսբուք

 Հիշեցնենք, որ օրեր առաջ նման խնդիր էր բարձրացրել նաև ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին