▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մաշտոցի հարկային տեսչությունում նոր սկանդալ է հասունանում: Պարզվել է, որ երբեմնի պետ Հրանտ Կարապետյանը՝ Կովալենկո Շահգալդյանի փեսան, տարիներ ի վեր այդտեղ պահել է ապօրինի բաժին, որն զբաղված է եղել փող հավաքելով:

Այն անվանել են «կոոպերատիվ» գանձումների բաժին, սակայն հաստիքացուցակով եւ կառուցվածքով նախատեսված չի եղել, աշխատակիցներն էլ այլ հաստիքների եւ ֆունկցիաների վրա են գրանցված եղել: Այս բաժինը բացահայտվել է Մաշտոցի հարկային տեսչության աշխատողի՝ կաշառքի գործով ձերբակալությունից հետո:

Մեր տեղեկություններով՝ ապօրինի բաժնի աշխատակիցներին այժմ ստիպում են դիմումներ գրել, իսկ նրանք պատահական մարդիկ չեն, մեկը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանի սանիկն է, մյուսը՝ ընկերոջ որդին: Հենց այս պատմության պատճառով Հրանտ Կարապետյանին տեղափոխեցին Գավառ՝ հարկային տեսչության պետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին