▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզպետի հրահանգով ահաբեկում են ուսուցիչներին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել է մարզի բոլոր գյուղապետերին խիստ հսկողության տակ առնել գյուղական դպրոցները՝ դասադուլներ ոչ մի դեպքում՝ թույլ չտալու համար:

Նրանց թվում է մարզի Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը, ով ահաբեկում է գյուղի դպրոցի ուսուցիչներին՝ ասելով, որ եթե նրանք չկարողանան վերահսկել իրենց աշակերտներին, , եւ նրանք շարունակեն մասնակցել հանրահավաքներին, ապա կազատվեն աշխատանքից:

Գյուղապետն ասում է, որ ինքը կատարում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրահանգը, ով էլ իր հերթին սպառնացել է այն գյուղապետերին, որոնք չեն կարողանում ստրկացնել գյուղացիներին ու նրանց զրկել ազատ տեղաշարժի իրավունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին