Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
21-րդ դարի <<Ապահով Հայաստանում>> կան դպրոցներ, որոնց ներքին հարդարանքին նայելիս մարդու մոտ սրտխանուք է առաջանում, դպրոցներում չկա տարրական հիգենիա պահպանելու պայմաններ, արտաքին պատերն իրարից այնքան են հեռացել, որ ռմբակոծված շինության տպավորություն է թողնում: Հետաքրքիր է ինչի՞ համար է ԿԳ նախարարը, միայն խոսելու՞,թե գործելու՞, համենայն դեպս Հայաստանում միայն խոսելու համար և առհասարակ որտեղ են գնում, ամեն տարի կրթական ոլորտին հատկացվող միջոցները : ԿԳՆ-ն իր ֆինանսկան բոլոր միջոցներն ուղղում է միայն Երևանի՝ մասնավորապես Կենտրոնի դպրոցների վրա , բայց չե՞ որ կարելի է բարեխղճորեն կատարել լիազորությունները , գործել մարդուն վայել և օգնությունն ուղել այն ամենի վրա որտեղ հարկավոր է դա: ԿԳՆ-ն իր տգետ քավոր սանիկների բութ զավակների բուհերում անվճար տեղավորելու փախարեն , պիտի հասկանա, որ մարզերում իր կատարած <<զառբայությունների>> հետևանքով անուսում են մնում երեխաններ, ովքեր կարող են վաղը Հայաստանն էլ ավելի լավ ճանապարհով տանել: