▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարզչի գործոնը

Այսօր հաճախ են խոսում այն մասին, որ ժամանակակից ֆուտբոլը մարզիչների մենամարտի է վերածվել, որ յուրահատուկ ֆուտբոլիստների թիվը կրճատվել է, և փողը փչացրել է տեսարժանությունը: Չնայած, այսպես թե այնպես ֆուտբոլի սիրահարները նախկինի պես սպասում են նոր խաղաշրջանների, նոր տեսարժան խաղերի, և որ ամենագլխավորն է, ոչ միայն նոր խաղացողների տրանսֆերների, այլ նաև այսօրվա ֆուտբոլի գլխավոր ուղեղների, դրա գլխավոր շարժիչ ուժի՝ մարզիչների տրանսֆերների, որոնց պակաս ժամանակակից ֆուտբոլում չի զգացվում: Եվ նույնիսկ ընդհակառակը. այսօր ավելի հետաքրքիր է հետևել, թե մարզիչներից ով կփոխի թիմը, քան թե ինչ տրանսֆերներ կանի «Մանչեսթեր Յունայթեդը», Մադրիդի «Ռեալը» կամ «Մանչեսթեր Սիթին»:

Այս տարի առանձնապես աչքի ընկան անգլիացիները, որոնք Պրեմիեր լիգային այնպիսի մարզիչների հրավիրեցին, որ բոլորը մոռացան Պոլ Պոգբայի՝ 106 մլն եվրոյով «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին, որ այս խաղաշրջանը կարող է «Մանչեսթեր Յունայթեդի» համար խաղացող Զլատան Իբրահիմովիչի կարիերայում վերջինը լինել, որ «Յունայթեդի» անխոնջ հակառակորդ «Մանչեսթեր Սիթին» նոր ֆուտբոլիստներ գնելու վրա 176 մլն եվրո է ծախսել: Այսօր գլխավոր հարցը, որն իրենց տալիս են ֆուտբոլասերները հետևյալն է. ինչպիսի՞ն է լինելու Մոուրինիո-Գվարդիոլա մեծ մենամարտի վերադարձը: Նրանք հասցրել են առաջին մարտն անցկացնել, որում հաղթանակած է դուրս եկել Պեպ Գվարդիոլան: Նա հաղթել է այնպես, որ ոչ մի կասկած չի թողել իր գերազանցության հանդեպ:

Այս խաղաշրջանում շատ մասնագետներ հենց Ժոզեի ու Պեպի թիմերի խաղերին են սպասում, չնայած եթե ուսումնասիրենք այլ թիմերի մարզիչների ցուցակը, կպարզվի, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ:

«Չելսին» իր գլխավոր մարզչի պաշտոնի համար հրավիրել է Անտոնիո Կոնտեին՝ մեր օրերի լավագույն մասնագետներից մեկին, որը նույն պաշտոնում մասնակցել էր իտալական «Յուվենտուսի» վերածննդին և բոլորովին վերջերս է գլխավորել Իտալիայի հավաքականը:

«Լիվերպուլին» մարզում է թիմը նախորդ ձմռանը ղեկավարած հանդուգն Յուրգեն Կլոպն, ով այս տարի հայտարարել է, որ «սա իր թիմն է»: Սադիո Մանեի և Ժորժինյո Վինալդումի տրանսֆերներն ուժեղացրին մերսիսայդցիներին: Բացի այդ, նրանք լավ մեկնարկեցին՝ հաղթանակ տոնելով «Արսենալի» և նախորդ տարվա անգլիական հրաշք «Լեսթեր Սիթիի» դեմ գեղեցկագույն ոճի խաղերում: Չնայած զգացվում է, որ Կլոպի տղաներին նախկինի պես կայունություն է պակասում, քանի որ նրանք պարտվեցին Պրեմիեր լիգայի դեբյուտանտ «Բարնլիին»:

Պերմիեր լիգայում ուշադրություն է գրավում Մաուրիսիո Պոչետինոյի «Տոտենհեմը»: Դա դեռևս աճող երիիտասարդ թիմ է, որտեղ շատ են բարձրակարգ խաղացողները:

Աշխույժ մեկնարկեց «Էվերթոնը»՝ Ռոնալդ Կումանի գլխավորությամբ: Նրա նախկին թիմը՝ «Սաութհեմփթոնն» ընդունեց հայտնի ֆրանսիացի մասնագետ Կլոդ Պյուելը: «Սուոնսիում» մնաց իտալական դպրոցի մասնագետ, փորձառու մարտավար Ֆրանչեսկո Գվիդոլինն, ում ջանքերով «Սուոնսին» նախորդ սեզոնին խուսափեց դուրս մնալուց:

Եվս մեկ իտալացի մասնագետ, «Նապոլիի» և «Ինտերի» նախկին մարզիչ Վալտեր Մացարին գլխավորեց «Ուոթֆորդը», իսկ դա հավակնոտ ու լուրջ հայտ է. առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող թիմն այս խաղաշրջանում պետք է կուռ լինի: Ինչպես նաև չեմպիոնշիփից էլիտա վերադարձած «Միդլսբրոն», որը գլխավորում է Ժոզե Մոուրինիոյի նախկին օգնական Այթոր Կարանկան: Անգլիայում մնաց նաև լեգենդ դարձող Թոնի Պուլիսն, ում թիմերն անդեմ և տհաճ ֆուտբոլ են ցուցադրում, սակայն նրանց հետ երբեք ոչ մեկի համար հեշտ չի լինում: Հիմա նրա ղեկավարությամբ այլ թիմերի նյարդերն է փորձելու «Վեսթ Բրոմվիչ Ալբիոնը»:

Տարիներն անցնում են, Պրեմիեր լիգայում շատ բան է փոխվում, ավելի ու ավելի շատ են անակնկալներ, նորամուծություններ լինում: Միայն «Լեսթերի» նախորդ տարվա չեմպիոնությունն ամեն ինչ արժեր: Սակայն մի բան կայուն է. ոչինչ չի փոխվում «Արսենալում»: Նախկինի պես վնասվածքներ ստացող ֆուտբոլիստներ, անիմաստ տրանսֆերներ, նույն Արսեն Վենգերն, ում թոշակի անցնելը ուշանում է, սակայն դա բացահայտ պահանջում են «Արսենալի» երկրպագուները:

Շատ լարված է պայքարը նաև չեմպիոնշիփում, որն այսօր ոչնչով չի զիջում կարգով ավելի բարձր եվրոպական լիգաներին: Որոշ դեպքերում այն նույնիսկ գերազանցում է: Միայն մարզիչների անուններն ամեն ինչ արժեն՝ Ռաֆայել Բենիտեսը «Նյուքասլում» է, Ֆիլիպ Մոնտանյեն՝ «Նոթինգհեմ Ֆորեսթում» (բոլորն են հավանաբար հիշում «Ռեալ Սոսյեդադը»՝ Անտուան Գրիզանի և Կարլոս Վելայի մասնակցությամբ, հենց այդ թիմն էր մարզում ֆրանսիացին), Գարի Մոնկը՝ «Լիդսում», Ալեքս Նիլը՝ «Նորվիչում», Վալտեր Ձենգան՝ «Վուլվերհեմփթոնում» և այլոք: Չեմպիոնշիփի այս խաղաշրջանի մրցաշարը, ինչպես և նախորդ անգամներում, անկանխատեսելի և լարված է լինելու, այս անգամ այն «համեմված» է լավ մարզիչներով:

Մյուս երկրները մարզիչներ հրավիրելու հարցում աչքի չեն ընկել: Հայտնի ու հռչակավոր մարզիչներից թերևս միայն Կառլո Անչելոտին է անգլիական Պրեմիեր լիգայից դուրս մնացել: Նա գլխավորել է Մյունխենի «Բավարիան», և այս պրոֆեսորի ղեկավարության ներքո թիմն այնպես է մեկնարկել, որ դժվար է պատկերացնել, թե ով կարող է նրան դիմակայել: Հավանաբար Գերմանիայի ներկայիս առաջնությունը անկասկած «Բավարիան» կհաղթի: 5 խաղ, 5 հաղթանակ, 20 խփած գոլ և ոչ մի բաց թողնված: Սա «Պապա Կառլոյի» մեկնարկն է: Իսկ երկրորդ տեղի համար երևի կպայքարի Թոմաս Տուխելի «Դորտմունդը», ուր վերադարձել է Մարիո Գյոտցեն:

Ոչինչ չի փոխվել նաև Իսպանիայում, եթե հաշվի չառնենք «Բարսելոնայի» մի փոքր անհասկանալի տրանսֆերները. Պակո Ալկասարն ու Անդրե Գոմեշը միացան «Վալենսիայից», Սաուել Ումտիտին՝ «լիոնից», Լուկա Դինը՝ «Ռոմայից», սեփական դպրոցի սան Դենիս Սուարեսը՝ «Վիլյառեալից»: Սրանով վերջ: Մասնագետներից շատերի կարծիքով՝ այդ տրանսֆերներն ապագային հաշվարկով են արվել, իսկ այս խաղաշրջանում կատալոնյան թիմի հույսերը նախկինի պես կապված են Մեսի-Նեյմար-Սուարես եռյակի հետ:

Մի փոքր փոփոխություններ են եղել նաև Մադրիդի «Ռեալում»: Զիզուի տղաներին միացան «Յուվենտուսից» վերադարձած Մորատն ու Ասենսիան «Էսպանյոլից», որն արդեն հասցրել է մի քանի գեղեցիկ գոլ խփել:

Ակումբը փոխել է Ունաի Էմերին, նա «Սևիլյայից» տեղափոխվել է ՊՍԺ: Նրան փոխարինելու է եկել էկսցենտրիկ արգենտինացի Խորխե Սամպաոլին, և մեկնարկը տարօրինակ ստացվեց. «Սևիլյան» հաղթեց «Էսպանյոլին» 6-4 հաշվով Անգլիայից վերադարձած Կիկե Սանչես Ֆլորեսայի գլխավորությամբ, այնուհետև վերջին վայրկյաններին հաղթանակը փախրեց այս խաղաշրջանում զարմանալիորեն գեղեցիկ խաղ ցուցադրող «Լաս Պալմասից»:

Առանձին պետք է նշել Լեանդրո Ժարդիմին ու նրա «Մոնակոն», որն ուժեղ մրցակից կլինի առանց Զլատան Իբրահիմովիչի մնացած ՊՍԺ-ի համար:

Աշուն է, աստիճանաբար կսկսեն մոլեգնել Պրեմիեր լիգան, Լա Լիգան, Սերիա Ա-ն (որտեղ ամեն ինչ անփոփոխ է, իսկ գլխավոր նորությունները «Յուվենտուսի կողմից» Իգուայինին 93 մլն եվրոյով գնելն էր և Վինչենցո Մոնտելլային «Միլանի» գլխավոր մարզիչ նշանակելը), և բոլորս միասին սպասում ենք, թե այս խաղաշրջանում որ մարզիչը կդառնա Special One:


JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին