▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտուն Գրիգորյանի թիմը բաց է քրեական աշխարհի համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բոլորս էլ գիտենք, որ մեր երկրի օրենսդիրում բոլորը սուրբ չեն: Այնուամենայնիվ, վերջերս տեղի ունեցած մի իրադարձություն խորհելու տեղիք է տալիս:

Վերջերս տված հարցազրույցներից մեկում  նախկին ԲՀԿ-ական, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը այն հարցին, թե արդյոք նա առնչություն ունի գողական աշխարհի հետ, վերջինս պատասխանել է. «Իմ թիմը մեծ է, այդտեղ եւս կարող են լինել նմանատիպ մարդիկ, նաեւ համախոհների մեջ կարող են լինել նմանատիպ մարդիկ, ես դա նորմալ եմ համարում»:

Նախկին ԲՀԿ-ականի նման բաց ելույթը վկայում է այն մասին, որ որոշ պատգամավորներ արդեն չեն թաքցնում, որ առնչություն ունեն նաև գողական աշխարհի հետ ու ոչ միայն չեն թաքցնում այլև դրա մասին խոսում են մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ:

Իհարկե, մեծ հարցական է, թե ի՞նչ թիմի մասին է խոսում նախկին ԲՀԿ-ականը, այնուամենայնիվ պետք է նշենք, որ թիմի մեծ կամ փոքր լինելը ոչ մի կերպ չի կարող արդարացենել այս կամ այն պատգամավորի, քաղաքական գործիչի առնչությունն ու կապը քրեական աշխարհի հետ:

Հայկ Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին