▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտին Վարդազարյանը «յուղոտ բոզբաշը» նախընտրեց իրական ժողովրդականությունից

Հայ մշակութային կամ արվեստի գործիչը երբեք չի եղել այսքան խոցելի ու այսքան իշխանահաճ: Նույնիսկ խորհրդային տարիներին նա իր ընդվզումն արտահայտել է թեկուզև քաղաքական երգիծանքի, քաղաքական հումորի, քաղաքական սատիրիկայի միջոցով: Սակայն այսօր որոշ մեր մշակութային գործիչներ որ արվեստագետներ իրենց իշխանահաճությամբ արդեն կարող են մրցակցել գործող իշխանությունների «քաղաքական դհոլզուռնայի հաճախորդ անսամբլի» հետ: Անշուշտ խոսքս բոլորի մասին չի: Ուստիև բացեմ փակագծերը:

Ինչ են նշանակում Մարտին Վարդազարյանի արտահայտած մտքերը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ: Հասկանում ենք, մարդն արվեստի գործիչ լինելով ՀՀԿ-ական է Երևանի ավագանու անդամ ու այս մասով գործող իշխանությունների մի մասնիկ, սակայն միթե գործող իշխանությունների մասնիկ լինելը և որպես այդպիսին սեփական գոյությունը շարունակելը ավելի կարևոր էր, որ պարոն Վարդազարյանն հանդես եկավ հետևյալ խոսքերով ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում, թե «Նույն ձեւի, ինչպես եւ ԱՄՆ-ում, եթե թանկացում լինում է՝ անհրաժեշտություն որպես, եթե այլ ելք չկա: Ինձ թվում է, որ այդ մի քանի դրամի թանկացումը այդքան չի անդրադառնա ընտանեկան բյուջեի վրա, ոչ միայն մեր, այլ նաեւ շատ ուրիշների, երեւի թե այլ ելք չկա: ... Բայց այն ժամանակ էլ գների բարձրացում ինչպես ողջ աշխարհում լինում էր, եւ սա էլ ինֆլացիայի հետեւանքն է, եւ սեփական արդյունաբերության ոչ լիարժեք աշխատելու հետեւանքն է, մի խոսքով ես դրանից այդքան չեմ վրդովվում եւ չեմ համարում, որ սա առիթ է համընդհանուր բողոքի: ... Հարկավոր է իսկապես փորձել հասկանալ, թե ինչու է դա լինում, եւ ներկայացվածը ընդունել այնպես, ինչպես որ կա: Ես կարծում եմ, որ շեշտը դնել նրա վրա, որ սոցիալապես կարող է վատ անդրադառնալ, սա արդեն նշանակում է հուշել, թե ինչպես վարվել: Իսկ նույն ժամանակ, երբ որ միսը, կարագը, կաթնեղենը, ամեն ինչը երկու անգամ թանկացավ, այդ հասարակությանը անդրադառնում: Իսկ հիմա հրահրել, ինձ թվում է, կարիք չկա, հարկավոր է փորձել հասկանալ, թե ինչու եւ բացատրությունը ընդունել: ... Որովհետեւ այդ հրահրողները, ովքեր սպիտակ ձեռնոցներով աշխատում են դրսից, չծառայենք նրանց նպատակներին: Ընտանիքում էլ եթե վերցնենք յուրաքանչյուր անդամին, եթե անհրաժեշտ է լինում, մենք ինքներս թե մտերիմին, թե բարեկամին օգնություն ենք ցույց տալիս, իսկ հիմա մեր պետությունն է, մեր երկիրը մեր օգնության կարիքն ունի: Այսպես եթե նայենք եւ փորձենք հասկանալ, ինձ համար էլ գուցե հաճելի չէ, երբ որ գների բարձրացում է լինում, բայց շեշտը դնել եւ հրահրել դժգոհություններ եւ ցույցեր, դրա հետեւանքները ծառայում են ոչ թե մեզ, այլ մեր թշնամիներին»:

Սրանք լրագրողի այն հարցերի պատասխաններն են, որոնցով վերջինս փորձում էր հարգարժան արվեստի գործիչից ճշտել վերջինիս վերաբերմունքը էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ժղովրդի ներկայիս փաստացի անվճարունակության պայմաններում: Այս խոսքերը կարդալիս ակամա մտածում ես` մարդը դեռ կոմսոմոլի ժամանակներից դուրս չի եկել ու իրեն էլ դեռ պատկերացնում է կոմսոմոլի հրահանգիչ, իսկ արվեստի գործիչ լինելն էլ կապում է կուսակցական իշխանական օղակներին ծառայություն մատուցելու «գործիք»:  Հարց է առաջանում, միթե պարոն Վարդազարյանն իրականությանն արդեն անադեկվատ է, չի տեսնում որ երկրում սոցիալական աղետ է հասունանում, որ մի երկու տարի հետո էլ մարդ չի մնա, որ հոսանքի վարձ մուծի: Կամ դեռ ինչքան պիտի շարունակի նա ու իշխանություններն էլ նրահետ կոմունիստական ագիտ պրոֆի «իմպերիալիստական հրեշի» մտացածին կերպարի ներկայիս անտաղանդ այդ «սպիտակ ձեռնորցներով դրսի մարդկանց» կերպարով վախեցնել կամ դարձնել հիմնավորում սեփական ապաշոնրհության դեմ ընդվզող ժողովրդի ձայնը նենգափոխելու համար: Շատ կարելի է խոսել այս թեմայով: Սակայն մի բան է մնում եզրակացնել` պարոն Վարդազարյանը «յուղոտ բոզբաշը» նախընտրեց իրական ժողովրդականությունից ու իր այս մեկնաբանություններով համալրեց պալատական մտավոՌականների շարքերը: Թեև ՀՀԿ-ական արվեստի գործչից սպասելի էր. մի կուսակցություն, որ ազգիս օերեր առաջ հանրահայտ Լյուբիկով է առաջ գնացել ..... եզրակացությունները թողնում եմ ընթերցողին:

Նարեկ Գաբրիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին