▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1»-ն այլևս պահանջատեր չունի

2008թ-ի նախագահական ընտրություններից հետո՝ տևական մի շրջան, ՙՙՄարտի 1՚՚-ի թեման առանցքայինն էր քաղաքական օրակարգում, դրա նկատմամբ վերաբերմունքով էին սահմանազատվում քաղաքական ուժերը:
Համենայն դեպս, մինչև 2011թ-ը չեմ հիշում որևէ հանրահավաք, որ այդ թեման առնցքային չլիներ, չեմ հիշում օտարեկրյա պատվիրակության հետ ընդդիմության որևէ հանդիպում, որի ընթացքում այդ խնդիրն, որպես առաջնահերթ, չբարձրացվեր:
Բայց ժամանակները փոխվեցին, ՙՙբուրժաուա-դեմոկրատական հեղափոխության՚՚ թեզի հրապարակայնացումից հետո՝ ՙՙՄարտի 1-ի՚՚ հիմնական պահանջատեր հանդիսացող ուժը համագործակցության առաջարկ արեց մել այլ ուժի, որին տարներ առաջ մեղադրում էր ՙՙՄարտի՚ 1՚՚-ի դեպքերին ունեցած մասնակցության մեջ:
Ես չեմ ասում՝ 2008-ի մեղադրանքն էր ճիշտ, թե՞ այսօրվա համագործակցությունը:
Դա ժամանակն ու պատմությունը ցույց կտան:
Ես ընդամենն ասում եմ, որ փոխվել են ժամանակները ու ՙՙՄարտի 1՚՚-ն այլևս քաղաքական օրակարգում չէ՝ իր պահանջատերերով ու պատասխանատուներով:
ՙՙՄարտի 1՚՚-ն անտագոնիզմի դրսևորում է՝ թե դեպքերով, թե հետագա ազդեցություններով:
Ինչ-որ տեղ նույնիսկ դրական կլիներ, որ քաղաքական հարաբերություններն այդ հանգամանքով չպայմնավորվեն:
Բայց մի պարագայում, եթե ոճիրը բացահայտված լիներ, մեղավորները պատժված, տուժողների ընտանիքների իրավունքները՝ վերականգնված:
Նման բան չի եղել
Ուղղակի տարիներ առաջ, քաղաքական ուժերից մեկն իր կապիտալը ու հաջողությունների գրավականը համարում էր հասարակության աննախդեպ աջակցությունը ու հրապարակ էր բերում խնդիր, որը հուզում էր մարդկանց:
Հիմա այդ ուժի նախասիրությունները փոխվել են, դաշակիցները՝ նույնպես:
Հիմա այդ ուժը կրկին փոփոխություններ է ուզում, սակայն դաշնակից ունենալով ոչ թե ժողովրդին, այլ այն ՙՙբուրժուզաիային՚՚, որի մոտ գնաց իբրև ՙՙդեմոսի՚՚ պատվիրակ:
Արդյունքում ունենք նոր շարժում՝ առանց հնի պարտքերը փակելու, որոնց առաջին շարքերում այլևս ՙՙՄարտի 1՚՚-ի զոհերի հարազատները չեն...
... Իսկ 10 անմեղ շիրիմներ հիշեցնում են արդարության հաստատման անհրաժեշտության մասին, հիշեցնում են հեղված արյան մասին, որը գուցե մաքրվեց Երևանի փողոցներից, բայց, որպես խարան, մնաց պետության ճակատին դրոշմված՝ խորհրդանշելով ոմանցց հանցագործությունը, մյուսների ուրացումը, բոլորիս անտարբերությունը:
Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին