▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ին նույնպես նրանք իրենց թիկնապահներով իրադարձությունների թատերաբեմում էին. «ՀԺ»

Երեկ Ազատության հրապարակում եւ դրա մերձակայքում տեղի ունեցած դեպքերից հետո հրապարակում են եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը  եւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեր թղթակցի հարցին՝ ձեր թիկնազորի անդամներն էլ էին բախումներին մասնակցում, Ալեքսանյանը պատասխանել է. «Ես թիկնազոր չունեմ, ընդամենը մի հատ վարորդ, ուրիշ ոչ մի բան»։ Այնինչ այդ պահին նրա հետ եղել են երեք «համապատասխան» անձինք։ Ալեքսանյանն ասել է, որ իրենք սրճարանում նստած են եղել, ոչ մի բախում չեն տեսել, ոչնչից տեղյակ չեն։ 2008թ. մարտի 1-ին նույնպես սույն օլիգարխները իրենք թիկնապահներով իրադարձությունների թատերաբեմում էին»,- գրում է «Հայկական ժամանակը»:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին